Apple-ը պատրաստ է մինչև 500 մլն դոլար վճարել հին iPhone-ների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու համար

Apple-ը պատրաստ է մինչև 500 մլն դոլար վճարել հին iPhone-ների աշխատանքը միտումնավոր դանդաղեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.amԱմերիկյան Apple Inc. կորպորացիան համաձայնել է 310-ից մինչև 500 մլն դոլար վճարել iPhone-ի ունեցողներին՝ սմարթֆոնների հին մոդելների աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին դատական հայցը կարգավորելու նպատակով, հաղորդում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը գրում է, որ այս որոշումը դեռ պետք է հավանության արժանանա ԱՄՆ շրջանային դատավոր Էդվարդ Դավիլայի կողմից: Համաձայնագրի շրջանակներում Apple-ը պետք է 25-ական դոլար փոխհատուցում վճարի սմարթֆոնի յուրաքանչյուր սեփականատիրոջը. վճարման չափը կարող է աճել կամ նվազել:

Լրատվամիջոցները գրում են, որ հայցվորներ են iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus, 7, 7 Plus և SE սմարթֆոնների տերերը, որոնց հեռախոսներում ներդրված է iOS 10.2.1 օպերացիոն համակարգը կամ ավելի հին տարբերակ: Նրանք պնդում են, որ իրենց գաջեթների աշխատանքը վատացել է ծրագրային ապահովման թարմացումից հետո:

Օգտատերերի համոզմամբ՝ դա արվել է հատուկ՝ օգտատերերին դրդելու նոր սմարթֆոններ և մարտկոցներ գնել։

2017 թվականին Apple-ը խոստովանել է, որ iPhone-ի որոշ մոդելների աշխատանքի արագությունը միտումնավոր նվազեցվում է մարտկոցների ավելի լավ աշխատանքն ապահովելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում