Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 52-ի

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 52-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.amԻտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կիրակի օրվանից հետո ավելացել է 18-ով` հասնելով 52-ի: Եվրոպայում համաճարակից ամենաշատ տուժած երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1835 դեպք, հայտնում է The Guardian պարբերականը:

Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով` վարակից ապաքինվել է մոտ 149 մարդ: Իշխանությունների տվյալներով` 742 հոգի դիմել է հիվանդանոց, որից 166-ը ինտենսիվ բուժում է ստանում: Վարակվածների ճնշող մեծամասնության մոտ ախտանշանները կա՛մ քիչ են եղել, կա՛մ բացակայել են, ուստի նրանք բուժվում են տնային պայմաններում:

Երկրի իշխանությունները 65 տարեկանից բարձր անձանց խորհուրդ են տվել հաջորդ երկու շաբաթվա ընթացքում տանը մնալ, քանի որ նրանք ամենախոցելի խմբերի մեջ են մտնում:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47 000-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 80 151 դեպք:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում զոհերի թիվը հասել է 3100-ի, իսկ ախտահարվածներինը՝ ավելի քան 90 000-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում