Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում