Իրանի խորհրդարանի անդամների 8 տոկոսը վարակված է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի անդամների 8 տոկոսը վարակված է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Panorama.amԻրանում նոր կորոնավիրուսից մահացության աստիճանն ամենաբարձրն է Չինաստանի սահմաններից դուրս, որտեղից էլ այն ծագել է։ Երկրում վարակվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի շտապօգնության ծառայության պետը, որի մասին նախօրեին հաղորդել է ILNA գործակալությունը:

Ըստ CNN-ի զեկույցի, Իրանի խորհրդարանի 8 տոկոսը վարակված է նոր կորոնավիրուսով: Այս մասին գրում է indiatoday-ը։

Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբդուլա Ռիզա Միսրիի խոսքերով, խորհրդարանի 290 անդամներից 23-ը վարակված են։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե երբ են նրանք վարակվել:

Երեքշաբթի օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ իրանցիները պետք է հետևեն իշխանությունների խորհուրդներին՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը։

Առողջապահության փոխնախարարը հաղորդել է երկրում մահվան 77 դեպքի մասին, իսկ վարակվածների թիվը հասել է 2,336-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում