Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ

Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, FacebookԱշխարհում, այդ թվում Հայաստանում առաջացել է դիմակների դեֆիցիտ` պայմանավորված նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով:

ԱՆ պատրաստած տեսանյութում նշվում է՝ դիմակների կրումը նախատեսվում է միայն որոշակի դեպքերում: Առողջ մարդը պետք է դիմակ կրի միայն այն դեպքում, երբ պացիենտի է խնամում: Մինչ դիմակ հագնելը պետք է լվանալ ձեռքերն օճառով, ախտահանել սպիրտ պարունակող նյութերով, կրելու ընթացքում խուսափել դիմակին դիպչելուց, համոզվել, որ այն հերմետիկ է հպվել դեմքին։

Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ` տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում