Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Analitik.amԴատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին մենք տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Կապանում Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, որ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին:

Մամուլի ասուլիսից հետո Հրայր Թովմասյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով հայց ներկայացնելու մտադրության մասին մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում