AM | RU
USD
EUR
RUB

«Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք». Վիտալի Բալասանյան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Aravot.am: «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյան Վիտոյի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»,- Քարին տակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա նշեց, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր է:

«Բրատիսլավայում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ», ես դիմում եմ Արցախի նախագահին ու Հայաստանի ԱԳ նախարարին: ԱԳ նախարարի տեսակետն է՝ «դե 92 թվականին էլ են այդ տերմինն օգտագործել»: Արցախի նախագահն էլ, թե՝ «կարող է մեխանիկորեն սխալվել ա»: Մեխանիկորեն դու էլ սխալվի, քո ԱԳ նախարարն էլ»,- ասաց Վիտալի Բալասանյանն ու հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ներկայացուցչի հետ:

«Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն և հավելեց. «Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ժողովուրդ, ես ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ես զինվորական մարդ եմ»: Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Այնուհետև պատասխանեց ընտրողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Արցախի խնդրին և իրենց կյանքում առկա դժվարություններին: Ասաց, թե իր ընտրվելու պարագայում որ խնդիրները կլուծվեն առաջնահերթ և ինչպիսի փոփոխություններ կլինեն:

 

Լրահոս
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer «Ժողովուրդ»․ Նորանշանակ ՊՆ պաշտոնյան ու աղմկահարույց նամակը «Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել «Փաստ»․ Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» «Հրապարակ»․ Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները «Հրապարակ»․ Պարետ Տիգրան Ավինյանը Հովիկ Աբրահամյանի օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը «Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում «Փաստ»․ Իշխանությունները կվերանայեն սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի հարցը Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. նոր սահմանափակումների ցանկը Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական 2 փաթեթները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 1 Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով Խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով չզանգահարել. Արսեն Բաբայան Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում Ժամը 16:58 ստացա զանգ, որ 17:00-ին՝ այդ պահին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ․ Արման Աբովյան Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan