Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.amՎրաստանում կորոնավիրուսի չորրորդ դեպքն է հաստատվել: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին րոպեներ առաջ մամուլի ասուլիսում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Վարակվածը մարտի 1-ին ժամանել է Իտալիայից, իսկ երեկ արդեն՝ վարակի կասկածանքով, դիմել է հիվանդանոց: Նա 44 տարեկան տղամարդ է, վիճակը՝ ծանր։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքը Վրաստանում հաստատվել էր փետրվարի 26-ին, 2-րդը՝ փետրվարի 28-ին, իսկ 3-րդը՝ փետրվարի 29-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում