Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից, կա 21 տուժած (լուսանկար)
05/03/2020 14:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.am: Ստրասբուրգ-Փարիզ գնացքի` գծերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Գրանդ-Էսթ նահանգի պրեֆեկտուրային:
Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը տեղեկացրել էր, որ Ստրասբուրգից Փարիզ ուղևորվող էլեկտրական լոկոմոտիվն ու գնացքի մի քանի վագոն դուրս են եկել գծերից, և ամենաքիչը 10 մարդ` այդ թվում գնացքավարը տուժել է:
«TGV Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից այսօր` 07:45-ին, Ինգենհայմ և Զեսսոլսհայմ գյուղերի միջև ընկած հատվածում, սրահում եղել է 348 ուղևոր»,- ասված է պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով` տուժել է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայրում աշխատում է 92 հրշեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում