Կրեմլում սկսվել են Պուտինի ու Էրդողանի բանակցությունները

Կրեմլում սկսվել են Պուտինի ու Էրդողանի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.amՔիչ առաջ Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահը, սիրիական Իդլիբում իրավիճակն այնքան է սրվել, որ պահանջում է ուղիղ շփում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Ռուսաստանում կքննարկեն Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը` հաշվի առնելով Իդլիբի «անվտանգության գոտում» իրավիճակի սրացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում