Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են
05/03/2020 15:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.am: Մարտի 5-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը, մահվան դեպքերը 107-ն են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը:
«Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3513-ի, զոհերի ընդհանուր թիվը 107 է»,– տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից:
Իր հերթին, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները որոշել են երկարաձգել ուսումնական հաստատություններում դասապրոցեսի դադարը մինչև «Նոր տարի»: Իրանում Նոր տարին սկսվում է մարտի 20-ից, որին հետևում են արձակուրդները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում