Քրիստինա Մարտիրոսյանը դատական հայց է ներկայացրել Ալլա Պուգաչովայի դեմ

Քրիստինա Մարտիրոսյանը դատական հայց է ներկայացրել Ալլա Պուգաչովայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.amՌԴ-ում Քրիստինա Մարտիրոսյան անունով կինը հայց է ներկայացրել էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովայի դեմ մտավոր սեփականության իրավունքի հարցով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայցը դատարան է ներկայացվել մարտի 4-ին, այն դեռ վարույթ չի ընդունվել: Խնդրո առարկայի և հայցապահանջի հիմնավորումների մասին ոչինչ չի հաղորդվում:

Քրիստինա Մարտիրոսյանը, ենթադրաբար, անհատ ձեռներեց է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանից: Նրա գործունեության հիմնական տեսակը հացի և հրուշակեղենի արտադրությունն է:

Ա/Ձ Քրիստինա Մարտիրոսյանի անունով գրանցված է նաև «Քրիստինա» ընկերությունը Նոր Ուրենգոյ քաղաքում, որի հիմնական գործունեությունը ռեստորանային և սննդամթերի մատակարարման ծառայությունների ոլորտին է առնչվում:

Ավելի վաղ “Коммерсант” պարբերականը հայտնել էր, որ Պուգաչովային են պատկանում մի շարք ապրանքանշաններ, այդ թվում և «Քրիստինա» ապրանքանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում