Արտակ Բեգլարյան. Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել

Արտակ Բեգլարյան. Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է. «Հերթական անգամ հեռախոսազրույց ունեցա ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, հետաքրքրվեցի սեզոնային վիրուսի տարածման ու բուժման վիճակից, ինչպես նաև կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխարգելելու աշխատանքներից:

Նախարարը տեղեկացրեց, որ առ այսօր շուրջ 30 անձից կորոնավիրուսի թեստ է վերցվել, և բոլորի մոտ արդյունքը բացասական է եղել:

Ինչ վերաբերում է շաբաթներ առաջ Իրանից Արցախ եկած ամուսինների մասին ապատեղեկատվության տարածմանը, նախարարը նշեց, որ նրանք ևս անցել են համապատասխան թեստավորում և գտնվում են մշտական հսկողության ներքո:

Այս իրավիճակում խիստ կարևորում եմ և՛ կանխարգելիչ, և՛ իրազեկման պատշաճ աշխատանքների իրականացումը պետության կողմից: Մարդիկ պետք է տեղյակ լինեն հիմնական ռիսկերից ու կանխարգելման մեխանիզմներից, ինչպես նաև կանոնավոր կերպով տեղեկացվեն իրավիճակի մասին, որպեսզի անհիմն բացասական տրամադրություններ ու խուճապ չառաջանա հասարակության մեջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում