«Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից

«Rianair»-ը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am«Rianair» ավիաընկերությունը կորոնավիրուսի վտանգի պատճառով մեկ ամսով դադարեցրել է Իտալիայից Վրաստան ավիաչվերթների մի մասը:

Ավիաընկերությունը նշված որոշումը կայացրել է կորոնավիրուսի վտանգից ելնելով՝ Վրաստանի օդանավակայանների պահանջի հիման վրա: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Ավիաընկերության կողմից տարածված հայտարարության մեջ նշված է, որ բոլորը, ում վերաբերել են չեղարկված չվերթները, տեղեկացված են որոշման մասին: Նրանց առաջարկել են գումարի փոխհատուցում կամ չվերթի տեղափոխում:

Ըստ տեղեկությամբ, Միլանի Բերգամո օդանավակայանից Թբիլիսիի ուղղությամբ չվերթները մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կրճատվել է մինչև շաբաթը երկու չվերթ:

Բոլոնիայից Քութաիսիի օդանավակայանի ուղղությամբ նշանակված չվերթները կդադարեցվեն մարտի 7-ից մինչև ապրիլի 8-ը:

Ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները Հորդանանի, Իսրայելի, Մոնտենեգրոյի և Չեխիայի ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում