AM | RU
USD
EUR
RUB

Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել և չի լուծվելու. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Tert.amԱրցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում մարտի 5-ին Պատարա, Խանցք, Դահրավ, Աստղաշեն, Հովսեփավան համայնքներում էր։ Ինչպես նախորդ հանդիպումներում, այստեղ էլ բարձրացվող հիմնական հարցը Արցախի անվտանգությունն էր։

«Արցախի հարցը երբեւէ ռազմական ճանապարհով չի լուծվել եւ չի լուծվելու։ Մեր ժողովուրդն այս հողի վրա շատ խորն արմատներ ունի, եւ աշխարհի այն տերությունները, որոնք հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում, հաջողություն չեն ունենալու։ Ցավով եմ ասում, բայց վերջին շրջանում, մանավանդ 1,5 տարում, այն քաղաքական գիծը, որը վարում է ՀՀ-ի քաղաքական իշխանությունը, պիտի արձանագրենք՝ հակահայ քաղաքականություն է։ Մեր՝ Արցախի Հանրապետության իշխանության եւ իմ բացթողումն էլ կա այստեղ»,- հայտարարեց Բալասանյանը։

Ապա նա ընտրողներին եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ շարունակելու է լինել իր տոհմի եւ ազգի նվիրյալ զինվորը. ծառայել եւ ծառայելու է Արցախին եւ Հայաստանին։

«Շարունակելու ենք պայքարել եւ թույլ չենք տալու քաղաքական առումով հարցը լուծել ոչ հայանպաստ ձեւով։ Այդ 12.000 քմ կիլոմետրը մերն է թե՛ պատմական, թե՛ իրավական առումով։ Թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ մյուս երկրներին ունենք ներկայացնելու փաստեր՝ պատմական ապացույցները, որ մեր պատմական հայրենիքն ավելին է, քան այդ 7 շրջանները։ Իրավական առումով եւս այս տարածքները պատկանում են մեզ եւ մերն են լինելու։ Թույլ չենք տալու հողերը շահարկման առարկա դարձնել։ Համոզված եմ՝ ողջ հայությունն ինձ հետ համակարծիք է»,- ընդգծեց Բալասանյանը՝ հիշեցնելով իր եւ իր թիմի կարգախոսը՝ «Հաղթանակը չի վաճառվում»։

Մարտի 5-ին՝ իր ծննդյան օրը գեներալ-մայոր Վիտալի եւս մեկ անգամ երդվեց հայրենակիցների առջեւ՝ լինել նվիրյալ զինվոր, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի անվտանգության եւ ապահովության։

«Ուզում եմ անկեղծ լինել. երբեւէ խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու, ծառայել եւ ծառայելու եմ իմ ժողովրդին։ Լինելու եմ խրամատում այն ժամանակ, երբ վտանգ կսպառնա Արցախին եւ Հայաստանին։ Այսօր եւս մեկ անգամ, իմ ծննդյան օրվա կապակցությամբ, երդվում եմ իմ 5 թոռների եւ մեր բոլոր փոքրիկների անունով՝ ազնիվ ծառայել մեր երկրին»,- ասաց Բալասանյանը։

Գյուղացիների հետ հարցուպատասխանի ընթացքում Բալասանյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական համայնքի վերաբնակեցման հայտարարություններին՝ նշելով, որ որեւէ քայլ, որ կսպառնա արցախցիների անվտանգությանը, կասեցվելու է։ «Եկեք եւս մեկ անգամ համախմբվենք, թույլ չտանք մեզ տարանջատեն, թույլ չտա՛նք։ Կարճ ժամանակում մեր ուժերը համախմբենք, ներդնենք եւ այս վիճակից շուտ դուրս գանք։ 1988-ի փետրվարյան օրերից հետո մեր շրջանը եզակի է եղել, որ շատ արագ համախմբվեց եւ միաբանվեց, զորք ստեղծեց եւ ուղարկեց ճակատ։ Ու նվազագույն կորուստներով մենք հասանք մեծ հաջողությունների։ Եկե՛ք կրկնեք մեր հաղթանակը»,- կոչ արեց Բալասանյանը։

Լրահոս
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer «Ժողովուրդ»․ Նորանշանակ ՊՆ պաշտոնյան ու աղմկահարույց նամակը «Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել «Փաստ»․ Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» «Հրապարակ»․ Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները «Հրապարակ»․ Պարետ Տիգրան Ավինյանը Հովիկ Աբրահամյանի օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը «Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում «Փաստ»․ Իշխանությունները կվերանայեն սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի հարցը Երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը. նոր սահմանափակումների ցանկը Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենսդրական 2 փաթեթները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 1 Իշխանական պատգամավորների մի զգալի մասին արագ մեկուսացրեք. Արմեն Աշոտյան «Մեդիա պաշտպան»-ը հորդորում է վարչապետի մամուլի խոսնակին չտարբերակել լրատվականների հարցերը Լևոն Արոնյանի բանաստեղծությունը՝ Արիանա Կաոիլիի հիշատակին ԱԺ-ն երրորդ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Արցախի համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72,7%–ը Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Արցախի համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի Պոպուլիստները միշտ էլ կարողանում են հիմարացնել հասարակությանը. Հրանտ Բագրատյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպով Խնդրում եմ այսուհետ ինձ սովորական բջջային հեռախոսակապով չզանգահարել. Արսեն Բաբայան Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers Արցախում ավարտվեց նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր.Է.Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Արցախում ընտրությունների վերաբերյալ Հայտնի է Իսրայելի վարչապետի կորոնավիրուսի թեստի պատասխանը Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի Մարտական դիրքերում տեղադրվելու են նոր սպառազինություններ. Ջալալ Հարությունյան Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանրամասներ՝ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից Ծածուկ նիստ եք հրավիրում, որ պատգամավորները չհասցնեն գան, ամոթ ձեզ, է՞ս չեք դուք․ Էդմոն Մարուքյան Ժամը 17.00-ի դրությամբ ԱՀ-ում ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Պետության կողմից պարտադրված հավելվածը ներբեռնելու պարտականությունը հիշեցնում է օրուելյան հայտնի «1984»-ը․ Ռուբեն Մելիքյան ԱԺ նախագահը բոլոր պատգամավորներին կոչ արեց ժամը 21:30-ից լինել խորհրդարանում Ժամը 16:58 ստացա զանգ, որ 17:00-ին՝ այդ պահին գումարվում է ԱԺ արտահերթ նիստ․ Արման Աբովյան Ավինյան. Հույս ունենք ապրիլի կեսերից, մայիսի սկզբին վերադառնալ բնականոն կյանքի Ընդդիմադիրներից որևէ մեկը չի մասնակցում ԱԺ արտահերթ նիստին. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan