Արծրուն Հովհաննիսյան. Դադարեցնում եմ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

Արծրուն Հովհաննիսյան. Դադարեցնում եմ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, FacebookՀարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։

Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում