Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի պատասխանը բացասական է

Արցախում կորոնավիրուսի կասկածով երկու քաղաքացիների թեստերի պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Times.amԱրցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր ՀՀ՝ հետազոտության համար:

Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում