Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը բողոքի ակցիա է անում հոսպիտալի դիմաց․ ՈՒՂԻՂ

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը բողոքի ակցիա է անում հոսպիտալի դիմաց․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Tert.amԴաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի դիմաց բողոքի ակցիա է անում։

Նրա բողոքի համար պատճառ է հանդիսացել այն, որ իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում