Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեկնում են Մոսկվա

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեկնում են Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Analitik.amՄայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելու է մոտ 10 միլիոն հյուր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Տոնակատարության կենտրոնը լինելու է Կարմիր հրապարակը, որտեղ նաև տեղի կունենա ավանդական շքերթը: ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով, այն տևելու է ավելի քան 1,5 ժամ և լինելու է ավելի մասշտաբային, քան՝ նախորդները:

Հանդիսավոր արարողություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

 

Նշենք, որ Մոսկվա են մեկնելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում