ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 300 մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 300 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Panorama.amՄիացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 300-ի: Այդ մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով CNN-ին։

Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 304 դեպք:

Վարակվածներից 255-ը, ըստ ԱՄՆ-ում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի, 28 նահանգներից են, իսկ 49-ն այն քաղաքացիներն են, որոնք ժամանել են Միացյալ Նահանգներ:

Նշվում է նաև, որ ԱՄՆում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 15-ի, որոնցից 14-ը՝ Վաշինգտոնում։

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն՝ Covid-2019:

Հետևեք մեզ նաև Telegram-ում