Թաթիկներդ կտրելու վախտն ա, ազիզ. Արթուր Դանիելյան

Թաթիկներդ կտրելու վախտն ա, ազիզ. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, FacebookԹաթիկներդ կտրելու վախտն ա, ազիզ: Ընտրակեղծիք ասածը շատ լայն հասկացություն ա, դա ընտրարշավի ու ընտրությունների ընթացքում թույլ տրված կեղծիքներն են: Օրինակ, երբ քարոզիչներդ ընտրակաշառքի մասին ահազանգեր են ՀՈՐԻՆՈՒՄ, դա ընտրակեղծիք է: Երբ պաշտոնյաները, իրենց դիրքը չարաշահելով, զբաղվում են քարոզչությամբ, դա նույնպես ընտրակեղծիք է, որի համար կա հստակ հոդված:

Բայց էս սաղ հեչ, սրանք վերջապես մոգոնել են իրապես մի աննախադեպ տեխնոլոգիա, որը ընտրակեղծարարության դասագրքեր կմտնի: Զգալով, որ եթե հանրաքվեն անցկացնեն, Խուստուփյան լանջերին դարանակալած պարտիզանների միջոցով, մասնավորապես Սյունիքում, իրենց շատ մեծ անակնկալ է սպասվում: էս հանճարները որոշել են մի ասիմետրիկ գրոհ կազմակերպեն: Որոշել են ստեղծել ԿԵՂԾ «Ոչ»-ի շտաբ: Մարդիկ, որ նախկինում վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրահանգով ԶՊՄԿ-ի դեմ ակցիաներ էին կազմակերպում, հիմա լծվելու են «Ոչ»-ի քարոզին: Քանի որ #փոքրիկլիրիկը սնվում է գեներացված ատելությամբ, նրա համար կենսական նշանակություն ունի ատելության թիրախ ունենալը: Ու քանի որ նրանք հասկացել են, որ թիրախ չի լինելու, որոշել են ստեղծել այդ թիրախը: Շատ խնդալու ա լինելու էդ քարոզիչներին Կապանի փողոցներում տեսնել:

Ու այո, սա աղաղակող կեղծիք է, որի համար սիրելի վարչապետը պարտադիր պիտի խոստումը կատարի ու իր ձեռքերը կտրի: Թե դուխդ չհերիքի, ասա օգնենք…

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում