Անցնող շաբաթում հակառակորդն առավել շատ է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Անցնող շաբաթում հակառակորդն առավել շատ է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Times.amՄարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց: Նման տվյալներ է հրապարակել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախորդ շաբաթվա համեմատ, հակառակորդն առավել շատ է խախտել հրադադարի ռեժիմն ու ավելի շատ կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– նշում են Արցախի Պաշտպանության նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում