Ռուսաստանը Սիրիայում գրանցել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Panorama.am: Սիրիայում հրադադարի խախտման փաստերի հանձնաժողովում Ռուսաստանն արձանագրել է 19 խախտում, Թուրքիան՝ մեկը։ «ՌԻԱ Նովոստ»-ի գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում տեղադրված տեղեկագրի մեջ:
«Ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության խախտումների փաստերի արձանագրման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովում ռուսական կողմը արձանագրել է կրակի բացման 19 փաստ՝ Իդլիբում՝ 3, Լաթաքիայում՝ 7, Հալեպ ում՝ 9-ը: Հանձնաժողովի թուրքական կողմն արձանագրել է կրակի արձակման մեկ դեպք Իդլիբ նահանգում»,– ասվում է տեղեկագրի տեքստում:
Նշվում է, որ հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի մոնիթորինգի կենտրոնն օրվա ընթացքում հումանիտար գործողություններ չի իրականացրել:
Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել էր 2011 թվականից: 2017թվականի վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվեց ահաբեկչական խմբավորմանը հաղթելու մասին:
Երկրի որոշ շրջաններում շարունակվում են զինյալների դուրս մղման գործողությունները: Այս պահին առաջնային է խնդրի քաղաքական կարգավորումը, Սիրիայի տարածքի վերականգնումը և փախստականների վերադարձը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում