Փարիզում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի տարածքում

Փարիզում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Tert.amՄարտի 8-ի երեկոյան անհայտ անձը կրակ է բացել Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող մզկիթի տարածքում, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությանը:

Ֆրանսիական ոստիկանությունը տեղեկացրել է, որ ժամը 20:00-ի մոտակայքում (Երևանի ժամանակով` ժամը 23:00-ին) զինված տղամարդը մայրաքաղաքի 19-րդ շրջանում մուտք է գործել մզկիթի բակ և կրակել է մեկ այլ մարդու վրա: Տվյալների համաձայն` կրակելու պահին նա սաղավարտով է եղել:

Ֆրանսիական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ վիրավորում ստացած անձի կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանները դեպքի հիրմնական պատճառը համարում են անձնական կոնֆլիկտը:

«Մենք ենթադրում ենք, որ սա հստակ հաշիվների մաքրում էր, դեպքի վայրը նշանակություն չունի»,- տեղեկացրել է ոստիկանական աղբյուրը հեռուստաընկերությանը:

Մահափորձի մեղադրանքով գործ է հարուցվել, որով զբաղվում է դատական ոստիկանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում