Կալիֆորնիայում 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կալիֆորնիայում 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Panorama.am: Կալիֆորնիայի ափերից մեկում 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ երկրաբանական հետազոտության ինստիտուտին։

Ըստ սեյսմոլոգների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոլից 86 կմ արևմուտք, օջախի 2.2 կմ խորությամբ։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն դեռևս չկա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում