Վարչապետի հայտարարություններին փաստարկներ չեն հաջորդում. Մանե Թանդիլյան

Վարչապետի հայտարարություններին փաստարկներ չեն հաջորդում. Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Aysor.amԵս շարունակում եմ խորապես համոզված մնալ, որ պետական կառույցներում դավաճանների մասին վարչապետի հայտարարությունը չի կարող ուղղակի հայտարարություն լինել, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Նմանատիպ հայտարարությունները պետք է լուրջ քննության առարկա դառնան՝ պաշտոնապես հերքվելով կամ հաստատվելով։ Այո՛, անհրաժեշտ է այս հայտարարությունների հետքերով գնալ։ «Դավաճան» եզրույթը պետական անվտանգության հարց է, հետևաբար այս հարցն ինձ համար շարունակում է մտահոգություն մնալ։ Հայտարարություններին չեն հաջորդում փաստարկներ։ Ի վերջո՝ ովքե՞ր են դավաճանները», – հարց ուղղեց բանախոսը՝ խոստանալով պաշտոնական հարցում ուղղել նաև՝ պարզելու, թե հայտնաբերվել են ծրարներով գումարներ ստացող նախարարներ։

Հիշեցնենք, որ ծրարներով փող ստացող նախարարների թեման Թանդիլյանի և Նիկոլ Փաշինյանի միջև արծարծվել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում