«ՎԵՏՕ» շարժումը դիմել է ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին

«ՎԵՏՕ» շարժումը դիմել է ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Facebook: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Էդուարդ Մարտիրոսյանին

Հարգելի պարոն Մարտիրոսյան,

Ս/թ մարտի 4-ին “Financial Times” պարբերականում օլիգարխ Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում կոչ է արել աջակցել Թուրքիային նշելով. «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում»։

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների ցանցը միշտ անվերապահ կատարել է իր տիրոջ հրահանգները և այս պարագայում ևս, ամենայն հավանականությամբ, հետևելու է օլիգարխ Սորոսի հանձնարարականին՝ Թուրքիային աջակցելու հարցում՝ պահանջում ենք պատասխանել հետևյալ հարցերին.

1. Արդյո՞ք Թուրքիային աջակցելը բխում է ՀՀ ազգային անվտանգությունից:

2. Արդյո՞ք ԱԱԾ-ն ձեռնարկում է քայլեր՝ չեզոքացնելու օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցությունը Թուրքիային աջակցելու գործում՝ հաշվի առնելով, որ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները տիրապետում են մեծաքանակ մեդիառեսուրսի և փողի դիմաց ստի, կեղծիքի արշավի հարուստ փորձ ունեն:

Կանխավ շնորհակալություն:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում