Նախաձեռնությունը Նիկոլի հաշվարկով պիտի լռեցնի ընդդիմադիրներին. Արթուր Դանիելյան

Նախաձեռնությունը Նիկոլի հաշվարկով պիտի լռեցնի ընդդիմադիրներին. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, FacebookՕրերս Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկու շատ կարևոր նախագծի: Մեկը կոչված է ատելության խոսքի դեմ պայքարել, մյուսը շատ ավելի կարևոր է և միտված է օրինականացնել` ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձումը: Էս նախաձեռնությունը Նիկոլի հաշվարկով պիտի լռեցնի ընդդիմադիրներին, ովքեր պիտի վախենան տները կորցնել: Իմ կարծիքով իհարկե հերթական օլոմբան է ֆռալու, վախենալու փոխարեն մարդիկ էլ ավելի են կատաղելու, բայց դա էս պահին այդքան էլ էական չէ: Էականն այն է, որ Նիկոլն այս օրենքով իրավական հիմքեր է դնում 1991 թվականից ի վեր կուտակված կապիտալի վերաբաշխում իրականացնելու համար:

Այս կառավարությունը, ըստ ամենայնի, այս պրոցեսը տապալելու է, ինչպես բոլոր մնացած պրոցեսները, որոնք ես ի դեպ գրեթե միշտ սատարել եմ՝ կուտակային էլ, բանկային գաղտնիքն էլ, բալային էլ, սպանդանոցներն էլ, հանրաքվեն էլ… Անունս ա հելել, որպես ընդդիմադիր, իրականում Արցախից զատ ինչ արել են ես ողջունել եմ: Ու ողջունել եմ, որովհետև գիտեմ, որ սրանք շատ արագ են հեռանալու, ու մոտավորապես գիտեմ, ով ա գալու սրանցից հետո ու կինոն սկսելու ա:

Հ.Գ. առանձնահատուկ զվարճալի է դիտել, թե ոնց են հին օլիգարխները, Նիկոլի կողքը կանգնելով, իրենց կուտակած կապիտալի վճիռները ստորագրում: Օրինակ` Ծառուկյանի ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել… իրենց դեպքում դա Չ-դեմն ա:

#դուխով

#նիկոլըմերախպերնա

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում