Հայտնի են Հայաստանին և Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառող երկրները

Հայտնի են Հայաստանին և Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառող երկրները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Analitik.am: SIPRI-ն թվեր է ներկայացրել 2015-19 թվականներին աշխարհում զենքի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Զեկույցում նշվում է, որ վերջին 5 տարիների ընթացքում զենքի վաճառքը նախորդ 5-ամյակի հետ համեմատած աճել է 5,5 տոկոսով:

Հատուկ նշվում է Հայաստանի և Ադրբեջանի մասին: Մասնավորապես ասվում է, որ 2015-19 թվականներին երկու երկրների միջև ռազմական բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կողմերն ավելացրել էր գնող զենքի ծավալները:

Եթե Հայաստանի դեպքում գրեթե ամբողջ զենքը ձեռք է բերվում Ռուսաստանից, Ադրբեջանի դեպքում Ռուսաստանից ձեռք բերված զենքը կազմում է ընդհանուր ծավալի 31 տոկոսը: Իսկ առաջին տեղում Իսրայելն է՝ 60 տոկոսով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում