Ենթադրում եմ, որ 37-ի հայտնի մատնիչը գիտակցել է, որ հերթական սուտ մատնությունն էր կատարել. Բաբայան

Ենթադրում եմ, որ 37-ի հայտնի մատնիչը գիտակցել է, որ հերթական սուտ մատնությունն էր կատարել. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Facebook1in.am լրատվական կայքում թողարկվել էր նույն լրատվամիջոցի սեփականատիրոջ հետ հարցազրույց, որում Արման Բաբաջանյանը սպասվող հանրաքվեի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունների մասին հաղորդում էր ներկայացնում։

Այդ հարցազրույցը պատրաստվում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ստուգեն փաստերը եւ քրեական գործ հարուցեն, սակայն լրատվականը հեռացրեց տեսանյութն իր կայքից եւ youtube-ի իր ալիքից։

ԵՆթադրում եմ, որ 37-ի հայտնի մատնիչը գիտակցել է, որ հերթական սուտ մատնությունն էր կատարել ու հրահանգել է վերացնել հետքերը։

Իսկ եթե այդպես չէ, ապա վերականգնեք հարցազրույցն առանց կրճատումների (մասնավորապես չջնջեք՝ «ՈՉ»-ի շտաբը թաղային քրեական հեղինակությունների միջոցով վախեցնում է հանրությանը, որպեսզի չմասնակցեն քվեարկությանը եւ այլն), որպեսզի հնարավորություն ունենամ այդ բոլոր տեղեկությունները ներկայացնել իրավապահ մարմիններին։

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

 

Image may contain: 1 person

Image may contain: text

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում