«Հրապարակ». Հայկ Մարությանին ժամանակ է տրված մինչև տարեվերջ

«Հրապարակ». Հայկ Մարությանին ժամանակ է տրված մինչև տարեվերջ

«Հայկ Մարությանին հանձնարարված էր Երևանի տրանսպորտի հարցում մինչև տարեվերջ արդյունքներ ցույց տալ, գծից հանել 450 «մահվան գազել»-ները։ Որոշված էր փետրվարի վերջին մրցույթ հայտարարել, հայտարարվե՞լ է՝ հարցրինք Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին։

«Այո, հայտարարել էին, որ կառավարությունն ու դոնոր կազմակերպությունը պատրաստ են գնալ այդ գործարքին, սակայն, իմ տեղեկություններով, կառավարությունը հետ է կանգնել այդ որոշումից»: Ինչո՞ւ։

«Հրաժարվել է երաշխավորագիր տրամադրել․․․ սա ակնհայտորեն մեծ հարված է քաղաքապետին, նախ՝ խոստումը չկատարեց, երկրորդ․ եթե երթևեկությունից դուրս մնացած «Գազել»-ներին չփոխարինի նոր տրանսպորտը, տրանսպորտի ճգնաժամը կխորանա ու կդառնա շատ ավելի մեծ խնդիր, քան աղբահանությունը»։ Բայց կարծում ենք՝ քաղաքապետը կգնա իր սիրած ճամփով՝ կդիմի խոշոր գործարարներին»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում