Ռուբեն Մելիքյան. Ունի՞ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից

Ռուբեն Մելիքյան. Ունի՞ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, FacebookԱյսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է և իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։

Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։

ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։

ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

«Ոչ»-ի հանրային պաշտպանությունը ստանձնած նախաձեռնող խմբի հիմնադիր, իրավաբան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում