Կրեմլը հաստատել է. Թրամփը չի գնա Մոսկվա

Կրեմլը հաստատել է. Թրամփը չի գնա Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Panorama.amՌուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին չի գա Մոսկվա` նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

«Մենք տեղեկություն ստացանք, որ Նախագահ Թրամփը չի գա»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Միացյալ Նահանգներից պատվիրակությունը ներկա կլինի Ռուսաստանի մայրաքաղաքու անցկացվող միջոցառումներին, բայց Թրամփն անձամբ չի գա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում