«Ո’Չ» քարոզչության կողմ. Մենք քաղաքական հակառակորդ չենք

«Ո’Չ» քարոզչության կողմ. Մենք քաղաքական հակառակորդ չենք

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Times.am«Ո’Չ» քարոզչության կողմը տարածել է պաշտոնական հայտարարություն, որտեղ ասված է.

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը

Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է:

Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:

Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում