ԵՄ զբոսաշրջային ոլորտն արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է ունեցել Չինաստանից զբոսաշրջային հոսքի կրճատման պատճառով

ԵՄ զբոսաշրջային ոլորտն արդեն 1 մլրդ դոլարի կորուստ է ունեցել Չինաստանից զբոսաշրջային հոսքի կրճատման պատճառով

ԵՄ զբոսաշրջային ոլորտը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ֆոնին արդեն 1 մլրդ եվրոյի կորուստ է ունեցել Չինաստանից եկող զբոսաշրջիկների կրճատման հետևանքով։

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի հայտնել է Եվրահանձնաժողովի փոխղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ։ Նա խոստովանել է, որ «տնտեսական վնասն արդեն զգալի է և տարածվում է ԵՄ տնտեսության տարբեր հատվածների վրա։ Նրա խոսքով, սակայն, ճշգրիտ թվեր դեռևս չկան»։

«Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե որքան արդյունավետ կլինեն վիրուսի զսպմանն ուղղված միջոցառումները»,– ասել է պաշտոնյան։ Վերջինս հավելել է, որ փետրվարի 13-ին Եվրահանձնաժողովը 2020-ին եվրոգոտու տնտեսության աճ էր կանխատեսում 1.2 տոկոսով, մինչդեռ մարտի 2-ի կանխատեսումների համաձայն՝ 2020-ին եվրոգոտու տնտեսական աճը կկազմի 0.8 տոկոս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում