Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում (տեսանյութ, լուսանկարներ)

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում (տեսանյութ, լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.amԱդրբեջանի բանակի Նախիջևանի կայազորի զորքերի մարտական համաձայնեցման 2020 թ. ծրագրի համաձայն՝ Նախիջևանում սկսվել են հրամանատարական և շտաբային վարժանքներ, գրում է minval.az կայքը:

Երկկողմանի եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարի համաձայն՝ ռազմական կազմավորումներն ու ստորաբաժանումները մարտական պատրաստության ահազանգով դուրս են բերվել ուսումնական տարածքներ ՝ զորքերը տարբեր աստիճանի մարտունակության վիճակի բերելու նպատակով:

Զորավարժությունների ընթացքում տեղի են ունենում մի կետից մյուսը կառավարման փոխանցման վարժանքներ:

Շտաբերի տարածքներում ծրագրվում է իրականացնել նաև պաշտպանական և հարձակողական վարժանքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում