Արցախի ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ

Արցախի ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Times.am: Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Արցախի քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ:

«Իտալիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։

Տարբեր երկրներում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ վարակի Արցախի Հանրապետություն ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով հորդորում ենք ՝

Արցախի Հանրապետության քաղաքացիներին և Արցախում գործող զբոսաշրջային ընկերություններին ժամանակավորապես խուսափել գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ԵՄ երկրներ, հատկապես՝ Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն ` բացառությամբ խիստ անհրաժեշտության դեպքերի,

ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել Արցախի Հանրապետության ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դեսպանությունների հետ՝ փոխանցելով այցելության ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները,

հետևել նշված երկրներում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակով զբաղվող համապատասխան մարմինների ցուցումներին:

Կոնտակտային տվյալներ՝

Արցախի Հանրապետության

ԱԳՆ Հյուպատոսական բաժին

Հեռ․՝ (+374 47) 94 14 18

Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am

Իտալիայում ՀՀ դեսպանություն

Հասցե՝ ք․ Հռոմ, Via XX Settembre 98/E

Հեռ.՝ 06 3296638

Էլ. փոստ՝ info[@]ambasciataarmena.it

Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանություն

Հասցե՝ #230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka, Minato-ku, Tokyo 107-0052, Japan

Հեռ.՝ 03-6277-7453

Էլ. փոստ՝ armembjapan[@]mfa.am

Իսպանիայում ՀՀ դեսպանություն

Հասցե` Calle Mayor 81, 28013, Madrid, Spain

Հեռ.` +34915422627, +34915421627

Էլ. փոստ` [email protected]

Գերմանիայում ՀՀ Դեսպանություն

Հասցե` 4, Nussbaumallee,14050, Berlin, Germany Հեռ.` (49) 3040509110

Էլ. փոստ` [email protected]

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Հասցե` 9 Rue Viète, 75017 Paris, France

Հեռ.` (0033) 1 42129800, 42129802

Էլ. փոստ` [email protected]»,- նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում