Չինաստանում կարանտինացրել են Իրանից եկած քաղաքացիներին

Չինաստանում կարանտինացրել են Իրանից եկած քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Չինաստանը չարտերային թռիչքով Իրանից դուրս է բերել իր ավելի քան 160 քաղաքացիներին։ Բոլոր քաղաքացիները կարանտինացվել են Չիչդուում և Սիչուանում։ Այս մասին գրում է ria.ru-ն։

Իրանում Չինաստանի դեսպանատան օգնությամբ, մարտի 11-ին ժամը 01.17-ին, չինական CZ3004 ինքնաթիռը չարտերային թռիչքով Թեհրանից վայրէջք է կատարել Չենգդու քաղաքում՝ բելերով 164 Չինաստանի քաղաքացիների։

Հաղորդվում է, որ համաճարակային կանխարգելիչ միջոցառումների կաննոնների համաձայն՝ օդանավը կանգ է առել օդանավակայանից հատուկ նշանակված հեռավորության վրա, մաքսային ծառայողները չափել են ուղևորների ջերմաությունը և ստուգել ամբողջ անձնակազմի և ուղևորների առողջությունը, որից հետո նրանց թույլատրվել է հատել սահմանը:

164 ուղևորներից և ոչ մեկը ջերմություն չի ունեցել, բայց 21 հոգի հայտնել է՝ ունի կոկորդի ցավ և հազ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում