Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.am: Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Նախարարությունից տեղեկացրել են, որ Նոզաձեն ինքնամեկուսացվել էր, քանի որ իր ընտանիքի անդամի մոտ ևս կորոնավիրուս էր հաստատվել:

«Անցած ուրբաթ անցկացված նախնական հետազոտությունները բացասական պատասխան էին տվել, սակայն փոխնախարարը շարունակում էր ինքնամեկուսացած մնալ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Յուրի Նոզաձեն խուսափել է բոլոր հանդիպումներից, ժողովներից, ճեպազրույցներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում