Սա շինծու գործ էր, ցավոք սրտի, դրա համար պահանջվեց 79 օր. Թավադյան

Սա շինծու գործ էր, ցավոք սրտի, դրա համար պահանջվեց 79 օր. Թավադյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով, նաև շամպայն բացեցին:

Արմեն Թավադյանը նշեց, որ իրեն լավ է զգում և հիմա հանգստի կարիք ունի:

Ինչ վերաբերում է գործի անօրինականությանը, ապա վերջինս ասաց.

«Սա շինծու գործ էր, ցավոք սրտի, դրա համար պահանջվեց 79 օր, որպեսզի պարզեին, որ ես կապ չունեմ մեղադրանքի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում