«Փաստ». Մի երիտասարդի և վարչապետական մի ներողության պատմություն

«Փաստ». Մի երիտասարդի և վարչապետական մի ներողության պատմություն

«Երեկ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից, որի հետ չափազանց կոպիտ էր խոսել՝ արժանանալով հանրության մեծ մասի սուր քննադատությանը: Ասել, որ այս ներողությունն անսպասելի էր, նշանակում է լինել անհույս միամիտ: Յուրաքանչյուր նախընտրական շրջան, յուրաքանչյուր քարոզչական մրցավազք (թեկուզ ոչ նախընտրական) իր նրբերանգներն ունի:

Ներողությունն ակնկալվում էր, ինչին պետք է հետևեին սոցցանցային հիացական, պաշտամունքային գրառումները, թե՝ տեսեք՝ ինչ ղեկավար ունենք, ինչ է տվել մեզ հեղափոխությունը, մի՞թե նախկինում որևէ ղեկավար ներողություն կխնդրեր և այլն… Զուգահեռ սպասվում էր նաև այդ երիտասարդի խնդրի լուծում:

Այդպես էլ եղավ: Ու լավ է, որ այդպես եղավ, բացառությամբ քարոզչական հնարքների, հատկապես տեսախցիկների առջև հավատարմության երդում «ստանալու»:

Խնդիրն այլ է ու մի քանի ենթաշերտերով: Նախ՝ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը «արժանապատիվ քաղաքացիներին» է մեղադրում աղքատ լինելու, վատ ապրելու համար: Երկրորդ՝ այս երիտասարդը, մեղմ ասած, միակը չէ մեր երկրում, որ նման վիճակում է: Այո, դրա համար ներկա իշխանությունները չեն մեղավոր, սակայն այդպես նվաստացնելու ճանապարհով հարցը լուծելն ու երկրպագություն ստանալը քիչ է ասել, թե գեղեցիկ չէ: Իսկ ի՞նչ անեն մյուսները, որոնք չեն հայտնվել նման ուշադրության կենտրոնում: Այս հարցի պատասխանը չկա:

Ամեն դեպքում, սխալն ընդունելը գովելի է, ներողություն խնդրելն՝ առավել ևս: Բայց շատ ավելի գովելի կլինի, եթե հարցը պարզապես չհասնի ներողության…»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում