«Հրապարակ». Կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են պաշտոնական միջոցառումներն ու այցերը

«Հրապարակ». Կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են պաշտոնական միջոցառումներն ու այցերը

«Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաև պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի և այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։

Ավելին՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են ստացել, հետևյալ բովանդակությամբ՝ եթե վերջին ժամանակահատվածում այցելել են Չինաստան կամ Իրան, ձեռնպահ մնան Ստրասբուրգում ապրիլի 20-ին կայանալիք ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին մասնակցելուց։ Չի բացառվում, որ եթե իրավիճակը բարդանա, չեղարկվեն նաև լիագումար նիստերը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ մարտի 8-15-ը ԱՄՆ-ում պետք է մասնակցեր Միավորված ազգերի կազմակերպության՝ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանին: Սակայն կազմակերպիչները վիրուսի պատճառով չեղարկել են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում