Իրանը Ուկրաինային կհանձնի խոցված Boeing-ի «սև արկղերը»

Իրանը Ուկրաինային կհանձնի խոցված Boeing-ի «սև արկղերը»

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Panorama.amԻրանը համաձայնել է Ուկրաինային հանձնել հունվարի 8-ին Թեհրանի մոտակայքում խոցված ուկրաինական Boeing -737 ինքնաթիռի «սև արկղերը»։ Այս մասին գրում է regionmonitor-ը։

Այս մասին Twitter-ում գրառում է կատարել Կանադայում Ուկարինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն։ «Իրանի ներկայացուցիչ Ֆարհադ Փարվարեշը Մոնրեալում կայացած նիստում ասել է․ «Իրանը համաձայն է «սև արկղերն» ուղարկել Ուկրաինա, որտեղից դրանք այնուհետև կփոխանցվեն Ֆրանսիա, եթե հավելյալ փորձաքննության անհրաժեշտություն լինի»,- գրել է դեսպանը։

Կանադայի իշխանությունները ողջունել են Իրանի այս որոշումը։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավը վթարվել էր հունվարի 8-ին՝ օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Պաշտոնական տվյալներով՝ ավիավթարի հետևանքով մահացել է 176 մարդ, որոնց թվում՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանսատնի քաղաքացիներ:

Հունվարի 11-ին Իրանի իշխանությունները խոստովանել էին, որ օդանավը սխալմամբ խոցվել է երկրի զինուժի կողմից՝ մարդկային սխալի պատճառով. օդանավը թռչելիս է եղել ռազմական կառույցի մոտով և սխալմամբ ընկալվել է որպես «թշնամական թիրախ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում