Կրեմլում խոսել են Պուտինի ժամանակացույցի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Կրեմլում խոսել են Պուտինի ժամանակացույցի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Analitik.amԿորոնավիրուսի վարակի բռնկումը չի ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկի վրա: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Պեսկովի, նախագահի մոտ միջոցառումներն անցնում են ինչպես միշտ, սակայն ձեռնարկվել են բոլոր նախազգուշական միջոցները: Նա ավելացրել է, որ Կրեմլում կորոնավիրուսի վերաբերյալ նոր առաջարկություններ չեն ստացվել, սակայն վիրուսի հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում