Մեծ Բրիտանիան դեմ է Եվրամիության հետ սահմանների փակմանը

Մեծ Բրիտանիան դեմ է Եվրամիության հետ սահմանների փակմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Aysor.amՄիացյալ Թագավորությունը մտադիր չէ ԵՄ քաղաքացիների մուտքն արգելել, քանի որ գիտնականները դա չեն համարում արդյունավետ միջոց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հինգշաբթի լրագրողներին հայտնել էՄեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մարտի 13-ից 30 օրով արգելելու է մուտքը Եվրոպայից, բացառությամբ՝ Միացյալ Թագավորությունից, քանի որ ԵՄ-ն բավարար չափով չի արձագանքում կորոնավիրուսի տարածմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում