Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին հրաձգությունները

Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին հրաձգությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Analitik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը մի քանի անգամ կրակ է բացել Հայաստանի տարածքի վրա:

«Ցավոք սրտի շփման գծում շարունակվում են հրաձգության դեպքերը, ինչի արդյունքում կան զոհեր ու վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ուժի գործադրումից, ակտիվացնել բանակցային գործընթացը, որն ուղղված է հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելուն»,- հայտարարել է նա:

Զախարովան իր ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին՝ նշելով, որ ռուսական կողմը շարունակելու է հետևել իրադարձություններին և տալ մեկնաբանություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում