Նորվեգիան փակում է դպրոցներն ու մանկապարտեզները՝ կորոնավիրուսի պատճառով

Նորվեգիան փակում է դպրոցներն ու մանկապարտեզները՝ կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Aysor.amՆորվեգիայի բոլոր դպրոցները, մանկապարտեզները և համալսարանները փակվելու են կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էրնա Սուլբերգը:

«Այսօր կառավարությունը հայտարարում է Նորվեգիայում երբևէ իրականացված ամենածայրահեղ և լուրջ միջոցառումների ներդրման մասին: Բոլոր մանկապարտեզները, դպրոցներն ու համալսարանները կփակվեն», – ասել է վարչապետը:

Մինչ օրս Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 700 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում