Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ կասկածվում է կորոնավիրուս

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ կասկածվում է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.amԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիա կատարած այցելությունից հետո: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թրյուդոյի գրասենյակը:

Ինչպես հաղորդվում է, կանադացի վարչապետի կնոջ՝ Սոֆիի մոտ հիվանդացության որոշակի ախտանշաններ են ի հայտ եկել չորեքշաբթի՝ Մեծ Բրիտանիայում ելույթով հանդես գալուց հետո:

Ամուսինները տանն են գտնվում և դուրս չեն գալու տանից մինչև հետազոտության արդյունքների պատասխանները ստանալը: Նշվում է, որ վարչապետի մոտ անհանգստացնող նշաներ չեն նկատվել:

Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին տվյալների համաձայն հասել է 103-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում