Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք է արձանագրվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.amՌուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք է արձանագրվել, որոնցից 4-ը՝ Մոսկվայում, մեկական՝ Կալինինգրադում և Կրասնոդարի երկրամասում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Բոլոր վարակակիրները վերջին երկու շաբաթում այցելել են երկրներ, որտեղ կորոնավիրուսի հետ կապված ոչ բարենպաստ իրավիճակ է տիրում:

Նշվում է, որ հոսպիտալացվածները գտնվում են ինֆեկցիոն վերակենդանացման բաժնում:

Ռուսաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34-ի, որոնցից 31-ը ՌԴ քաղաքացիներ են, երկուսը՝ Չինաստանի, մեկը՝ Իտալիայի:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի տարածումը համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է 116 երկրում: Ողջ աշխարհում վարակակիր է մոտ 127 863 մարդ, մահացել է 4718-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում