«Փաստ». Պետությունն ինչ պահուստներ ունի և ինչպես կդիմակայի կորոնավիրուսի ճգնաժամին

«Փաստ». Պետությունն ինչ պահուստներ ունի և ինչպես կդիմակայի կորոնավիրուսի ճգնաժամին

«Տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը, հնարավոր է, գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին: Դրա նախանշաններն արդեն նկատելի են: Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռևս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, թե պետությունն ինչ ռեզերվներ ունի և ինչքանով կարող է դիմակայել հնարավոր ճգնաժամին՝ նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, տնտեսական ռազմավարության գնահատման հարցերի ու պետության պահուստների վիճակը գնահատելու վերաբերյալ այս օրերին նախատեսվում է անցկացնել քննարկում և հասկանալ երկրի ընդհանուր պահուստային վիճակը և հավանական ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում